Մետաղյա հարթ գլանվածքների գծային կտրման և վերափաթաթման հոսքագիծը (slitter) հնարավորություն է տալիս 1-8 մմ մետաղի հաստությամբ, 1600 մմ լայնությամբ և 30 տոննա կշիռ ունեցող հարթ մետաղական գլանվածքը մասնատել (երկարությամբ կտրել) տարբեր չափերի և վերափաթաթել:
ZY76 և ZY219 մոդելների ստանդարտ պրոֆիլավորման հոսքագծերը հնարավորություն են տալիս արտադրելու 1-8 մմ մետաղի հաստությամբ 19 մմ–ից մինչև 219, 3 մմ տրամագծով ջրագազատար խողովակներ, ինչպես նաև 15×15 մմ–ից մինչև 173×173 մմ չափերի քառակուսի և 20×10 մմ-ից մինչև 180×100 մմ չափերի ուղղանկյուն և օվալաձև խողովակներ: