life-okay
«Պրոֆմետ» ՍՊԸ
ՀՀ, Երևան 0081
Հաղթանակ, 1, 44/4
(Տիչինա փողոցի վերջնամասում)
Հեռ.` (37410) 746199, 746299
ֆաքս` (37410) 730041
E-mail: info@profmet.am
profmet@web.am
www.profmet.am
 
amruen
Dynamic Flash Photo Gallery by cu3ox.com v1.6
 
«Պրոֆմետ». մետաղե խողովակների գործարան

Պողպատե կլոր, քառանկյուն և օվալաձև խողովակների արտադրություն

«Պրոֆմետ»– ը տարածաշրջանում առաջին մետաղե խողովակներ արտադրող ընկերությունն է: Այն հիմնադրվել է 2004 թ.-ին: Ձեռնարկությունը գտնվում է 31000 քառ.մ հողատարածքի վրա, որից 8000 քառ.մ–ը ծածկված արտադրատարածք ու շինություններ են:
«Պրոֆմետ»– ը կիրառում է ողջ աշխարհում ընդունված ժամանակակից տեխնոլոգիան` տրամատման և բարձր հաճախականությամբ հոսանքի շնորհիվ ձուլման միջոցով արտադրվում են ուղղակար 1- 8 մմ մետաղի հաստությամբ կլոր, քառանկյուն և օվալաձև խողովակներ և պրոֆիլներ: Ձեռնարկությունը կայուն գործընկերներ ունի. Մագնիտոգորսկի , Լիպեցկի, Զապորոժիեյի, Մարիուպոլի և Տիմիրտաուի հսկաներն են համագործակցում ընկերության հետ: Եթե մինչև 2010 թ.-ը ընկերությունն արտադրում էր 90 տեսակի կլոր և 192 տեսակի քառանկյուն խողովակներ, ապա այժմ ձեռնարկությունն ընդլայնել է իր արտադրական հնարավորությունները և մոնտաժելով նոր, հզոր հոսքագիծ, արտադրում է 184 տեսակի կլոր, 374 տեսակի քառանկյուն և 15 տեսակի օվալաձև խողովակներ ` 1-8 մմ մետաղի հաստությամբ:
Ձեռնարկությունը հագեցած է մետաղե խողովակների բարձրորակ արտադրության համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով: Ընկերությունը աշխատանքային տարիների ընթացքում ձեռք է բերել բազմաթիվ գործընկերներ, որոնց թվում են հանրապետությունում հայտնի շինարարական և առևտրային խոշոր կազմակերպություններ:
«Պրոֆմետ» ընկերությունը բազմիցս մասնակցել է միջազգային ցուցահանդեսների: Իսկ 2008 թվականին Փարիզում շահել է որակի ոսկե մրցանակ և գավաթ:






 
Developed by TechnopolisSoftStudio